ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Փաթրիք Ռայդերը հաստատել է, որ ուկրաինական զինուժը, ամերիկյան հակաօդային պաշտպանության Patriot համակարգից, խոցել է ռուսական «Кинжал» գերձայնային հրթիռը։
Նոր տվյալները հրապարակել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակը։ 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայում, ռուսական հարվածների հետևանքով, զոհվել է 8791 խաղաղ բնակիչ, ևս 14815-ն էլ վիրավորվել է։
Արտահանվել են այնպիսի ապրանքներ, որոնք Հայաստանում չեն արտադրվում։ Արտահանող ընկերությունների մի մասն էլ տեխնիկա ներմուծող և վաճառող հայտնի ընկերություններ են, որոնք նաև խոշոր հարկատուներ են։
Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը Կիևի երկնքում խոցել են 15 օդային թիրախ։ Այդ մասին հայտնել է Կիևի քաղաքային զինվորական վարչակազմի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան խոստացել էր, որ Լեհաստանը Ուկրաինային կփոխանցի МиГ-29 տեսակի 14 կործանիչ։
Հարվածների հետևանքով Խարկովի շրջանում կան փլուզումներ։ Տուժածների և փլուզումների մասշտաբների մասին տեղեկատվությունը ճշտվում է։
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը մայիսի 9-ի առավոտյան ժամանել է Կիև, որպեսզի իր աջակցությունը հայտնի Ուկրաինային։ Այդ մասին նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։
«Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը խոստացել է իր մարտիկներին տրամադրել անհրաժեշտ սպառազինություն։
Օգնության նոր փաթեթով Ուկրաինայի զինված ուժերին կհատկացվի 155 մմ տրամաչափով արկեր։ Նաև, եթե դրա կարիքը լինի, Եվրամիությունը կուղարկի հրթիռներ, որոնք ԵՄ անդամ երկրները կգնեն եվրոպական արտադրողներից։